|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀԱԿ-ը պահանջում է արտահերթ ընտրություններ, քանի որ Սերժ Սարգսյանին չի համարում օրինական ճանապարհով ընտրված նախագահ: «Երկիր»-ի այն հարցին, թե նախկին հանրապետական, վերջերս համաներմամբ ազատ արձակված ընդդիմադիր գործիչ Սասուն Միքայելյանը Ս. Սարգսյանին լեգիտիմ նախագահ համարո՞ւմ է, պատասխանն այս եղավ. «Բնական է, չեմ համարում»:
Այնուհետեւ Սասուն Միքայելյանը ավելացրեց. «Մեր ընտրությունները 1991 թվականից հետո նույն ոճով է ընթացել: Ես էդ ոճին եմ դեմ, որ նման կարգով` ջարդելով, փշրելով նախագահ ընտրենք: Ես ողջունում եմ էդ երկխոսությունը (ՀԱԿ-իշխանություն), որ գնանք գոնե մի անգամ լեգիտիմ նախագահ ընտրենք, ժողովուրդը գնա, իր ազատ կամքն արտահայտի, ում ուզում է` թող ընտրի, ես պրոբլեմ չունեմ: Բայց, վերջիվերջո, այդ ինստիտուտը պիտի կայանա էս երկրում»: