|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Սասուն» ջոկատի հրամանատար, նախկին պատգամավոր և քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի կարծիքով` մեր երկրի Ազգային անվտանգության ծառայությունը հնարավոր չէ` տեղյակ չլիներ թուրք ազգայնամոլ, «Գորշ գայլեր» կազմակերպության անդամ Հասան Օքթայի` Հայաստան կատարած այցերից, հատկապես` վարչապետի և կաթողիկոսի հետ հանդիպումից:
«Եթե կաթողիկոսի հետ կարա էդ կարգի մարդ գա ու սովորական նկարվի, ու մեր ԱԱԾ-ն չիմանա, ուրեմն պետություն չի, եթե իմանա էլ, ուրեմն` ընդհանրապես պետություն չի»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա և հավելեց. «Կարող ա գային, մեր Վեհափառին գնդակահարեին, ա’յ մարդ, խայտառակ կլինեինք»:
Թուրք ազգայնամոլի` վարչապետի հետ ունեցած հանդիպմանն էլ ազատամարտիկն այսպես արձագանքեց. «Չե՞ս տենում մեր վարչապետն արդեն կամուֆլյաժ ա հագնում … Նոր բաեւիկներ են ծնվել»: