|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ներման մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց ձայների` 63 կողմ, 31 դեմ հարաբերակցությամբ: Դեմ քվեարկեցին ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները:
Հիշեցնենք, որ նախագծի քննարկման ժամանակ հատկապես խնդրահարույց էին ճանաչվել հետևյալ դրույթները: Հաշվի առնելով ներման խնդրագրի բնույթը և կարևորությունը՝ բացառիկ դեպքերում վարչապետը ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը հանրապետության նախագահին կարող է ներկայացնել առանց հարցը հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու: Հանձնաժողովը ներման խնդրագիրը ստանալուց հետո քսանօրյա ժամկետում վարչապետին ներկայացնում է եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ: Հանձնաժողովի՝ ներման խնդրագրի վերաբերյալ ներկայացված եզրակացությունը խորհրդատվական բնույթ ունի:
Ընդդիմադիրները պնդում էին, որ այս դրույթները հակասում են Սահմանադրությանը, քանի որ սահմանափակում են նախագահի լիազորությունները: