|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ` 103 կողմ ձայնով ընդունվեց Արփինե Հովհաննիսյանի և Էդմոն Մարուքյանի հեղինակած` «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքը:
Նշենք, որ այս նախագծով ՀՀ կառավարությունը սահմանելու է զինվորական ծառայության ընթացքում զինծառայողի ստացած վնասվածքներն արտերկրում բուժելու, ինչպես նաև ճանապարհածախսի և կեցության համար գումար հատկացնելու կարգը և պայմանները՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 2 ամսվա ընթացքում: Ըստ անհրաժեշտության՝ կհատուցվեն նաև զինվորին ուղեկցող անձի ճանապարհի և կեցության ծախսերը: