|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ-ն շարունակում է կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստը: Քվեարկում են երեկ նիստում քննարկված հարցերը: Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ԱԺ-ն ընդունեց «Հանրային խորհրդի մասին» օրենքի լրամշակված նախագիծը: Դեմ քվեարկեցին «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները։ Նախագիծն ընդունվեց ձայների` 64 կողմ 32 դեմ հարաբերակցությամբ:
Հանրային խորհրդի կազմում նախատեսվում են փոփոխություններ։ Ի տարբերություն ներկայիս կազմի, նախատեսվում է խորհրդի 36 անդամի փոխարեն ունենալ 45-ը, որոնցից 15-ին կնշանակի կառավարությունը, մյուս անդամները կընտրվեն գաղտնի քվեարկությամբ։ Բարձրացվել է նաև խորհրդի անդամների տարիքային շեմը։ Եթե գործող օրենքը թույլատրում է խորհրդի անդամ դառնալ 18 լրացած անձանց, ապա նոր կարգավորումներով խորհրդի անդամ կարող է դառնալ 25 տարին լրացած անձը։
Նախատեսվում է նաև ավելացնել ոլորտային հանձնաժողովների թիվը՝ 12-ի փոխարեն 15։
Խորհրդին առընթեր կստեղծվի ազգային փոքրամասնությունների հարցերով պալատ: