|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Շարունակվում է ԱԺ արտահերթ նիստը: Խորհրդարանը քվեարկում է երեկվա նիստում քննարկված հարցերը:
ԱԺ-ն ընդունեց «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Դեմ էր «Ծառուկյան» խմբակցությունը: Նախքան քվեարկությունը վարման կարգով ելույթ ունեցավ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ըստ պատգամավորի`այս նախագծի նպատակը մեկն է` հերթական անգամ ներգրավել արտաքին պարտք, ինչն անթույլատրելի է:
«Երեկ այստեղ տասն անգամ նույն հարցին` ինչպե՞ս են ծախսվել պարտքերը, կառավարության ներկայացուցիչը ինչի մասին ասես խոսեց, մնում էր օպերայի խաղացանկը թվարկեր, հրաժարվեց պատասխանել այդդ հարցին` 2018 թվականից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենալո՞ւ է 2200 դոլար պարտք: Կոչ եմ անում խորհրդարանին` կողմ չքվեարկել մի նախագծի, որը երկիրը տանելու է փակուղի` ներգրավելով պարտքեր, փակելու է կառավարության անկարողությունը` լուծել սոցիալական-տնտեսական խնդիրներ»,- ընդգծեց պատգամավորը:
Նախագիծն ընդունվեց ձայների` 61 կողմ, 37 դեմ ձայների հարաբերակցությամբ: