|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ բեմականացում է ԱՄՆ-ի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը:
Ըստ T24-ի՝ Էրդողանը անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քուրդ զինյալներին ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակում ցուցաբերված աջակցությանը, ապա սպառնացել ԱՄՆ-ին «օսմանական ապտակով»:
«Ասում եք՝ ԻՊ-ի դեմ եք պայքարում, արդեն կես միլիարդ եք ծախսել և ցանկանում եք այդ թիվը հասցնել երեք միլիարդի: Իսկ քանի՞ ԻՊ-ական եք սպանել մինչ օրս: Եկել է ժամանակը վերջ տալու այս թատրոնին»,- ասել է նա, ապա անդրադարձել ամերիկացի գեներալներից մեկի այն հայտարարությանը, որ թուրքական ԶՈւ-ի՝ Մանբիջին հարվածելու դեպքում իրենք կոշտ պատասխան կտան: «Ակնհայտ է՝ նրանք օսմանյան ապտակ երբեք չեն ստացել»,- ասել է Էրդողանը: