|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրում է․
«Ն. Փաշինյանի իշխանության վարած քաղաքականության արդյունքում փաստացի ոչ միայն արդեն 3-րդ ամիսն է չունենք օմբուդսմեն, այլև խախտվում է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մարդու իրավունքների պաշտպանը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին», սակայն մինչ այս պահը չի ներկայացվել։
Սա խորհրդարանական Հայաստանի համար ոչ այլ ինչ է, քան ապտակ երկրի օրենսդիր մարմնին»: