|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանի իշխանությունները թույլատրել են ռուս գիտնական Դմիտրի Չուլկովին` լքել երկիրը: Այդ մասին Газета.ру-ին հայտնել է Ադրբեջանում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Դենիս Ապաշկինը: Նրա խոսքով` Չուլկովն արդեն Ռուսաստանի տարածքում է:
ՌԴ գիտությունների ակադեմիայի աստղագիտություն ինստիտուտի գիտաշխատող Դմիտրի Չուլկովը, ով Ադրբեջան էր մեկնել զբոսաշրջային նպատակներով, ձերբակալվել էր հունվարի 5-ին` 10 օր ժամկետով: Նա գնացել էր` Գյոյգյոլ լիճը տեսնելու, սակայն ճանապարհին ձերբակալվել էր: Որոշ ժամանակ անց հյուրանոց էին եկել անվտանգության ծառայության աշխատակիցները, խուզարկություն իրականացրել Դմիտրիի սենյակում և տարել նրա իրերը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների`նա ձերբակալվել էր զորամասում անօրինական նկարահանումներ անելու համար։