|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դեկտեմբերի 26-ին տնտեսագիտական համալսարանում կկայանա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը՝ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի համար: Ատենախոսության թեման է «Երեւան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները»: Քաղաքապետի՝ ատենախոսություն պաշտպանելու հարցը բուռն քննարկումների տեղիք է տվել:
Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է վերադարձնել գիտությունների թեկնածուի իր վկայականը. «Ես չեմ ցանկանում տեղ գտնել այն շկալայում, որը սկսվում է Տարոն Մարգարյանով, ավարտվում՝ Ռադիկ Մարտիրոսյանով»: Նա նաեւ ասաց, որ իր օրինակին հետեւելու կոչ է անելու բոլոր այն մարդկանց, որոնք ազնվորեն են ստացել գիտական աստիճան եւ լուրջ ներդրումներ ունեն գիտության ասպարեզում:
Շարունակությունը` http://www.aravot.am/2013/12/19/416308/