|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օրենբուրգի շրջանային դատարանում մեղադրյալը արյունոտվելու աստիճան կտրատել է ձեռքերն ու պարանոցը` բողոքելով լրագրողների ներկա գտնվելու դեմ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», ենթադրվում է, որ մեղադրյալը դա արել է քորոցով:
Դատարանի դահլիճ կանչված բժիշկները օգնություն են ցույց տվել վիրավորին: Դատը շարունակվել է միայն այն բանից հետո, երբ լրագրողները դուրս են եկել դատարանից:
Նախատեսվում է, որ այս դեպքի առթիվ հետաքննություն կլինի, քանի որ մեղադրյալի անվտանգությունը պետք է ապահովված լիներ: Նշվում է, որ նա դատապարտվել է 18 տարվա ազատազրկման` սպանության եւ այլ հանցանքների համար: