|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արամեերենը, որով խոսել է Հիսուս Քրիստուսը, դեռեւս գոյություն ունի, սակայն ոչնչացման եզրին է. դրանով հաղորդակցվող մարդկանց թիվն աշխարհում կտրուկ նվազել է:
Քեմբրիջի համալսարանի լեզվաբան Ջեֆրի Խանը փնտրում է այդ մարդկանց, որպեսզի արամեերենը պահպանվի սերունդների ու պատմության համար. տեղեկացնում է rosbalt-ը:
3 հազար տարվա պատմություն ունեցող լեզուն ժամանակին ընդհանուր էր Մերձավոր Արեւելքի ժողովուրդների համար, դրանով է գրված նաեւ Մեռյալ ծովի ձեռագրերի մի մասը: