|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ Լոնդոնի համալսարանական քոլեջում` UCL, հայկական ուսանողական միության նախաձեռնությամբ մի խումբ ուսանողների հետ է հանդիպել թուրք առաջատար գիտնական Ուղուր Ունգորը, որն այժմ բնակվում է Հոլանդիայում եւ եւ աշխատում Ուտրեխտի համալսարանի պատմության ֆակուլտետում:
Հանդիպումն անցկացրել է Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը:
Թուրք գիտնական Ունգորն ինտենսիվորեն աշխատել է Օսմանյան կայսրության արխիվների հետ, ուսումնասիրել ինչ-ինչ փաստաթղթեր, որոնք վերաբերել են հիմնականում թուրք ազգայնականությանը, ազգային փոքրամասնությունների ոչնչացմանը եւ հատկապես` հայերի բնաջնջմանը:
Ինչպես «Առավոտին» տեղեկացնում են հայկական ուսանողական միությունից, դոկտոր Ունգորը հանդիպման ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանության եւ թուրքական նոր էլիտաների ձեւավորման մասին, քննարկել հայերի ցեղասպանության մեխանիզմը 1915-1918 թվականների ընթացքում, նաեւ անդրադարձել է հայերի հարստության համակարգված առգրավմանը եւ վերաբաժանմանը:
Թուրք գիտնականը հրապարակումներ ունի նաեւ Դիարբեքիրի ջարդերի մասին: