|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.54 |
| EUR | ⚊ | € 416.39 |
| RUB | ⚊ | ₽ 4.661 |
| GBP | ⚊ | £ 486.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մեկ տարի առաջ՝ այս օրը, երկար սպասումից հետո ԻՊ ահաբեկչական խմբավորման տիրապետությունից ազատագրվեց Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքը:
Երեկ Հալեպում տոնական մթնոլորտ է տիրել: Հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Սաատալլա ճապրի հրապարակում և իրենց զորակցությունը հայտնել սիրիական բանակին ու երկրի նախագահին: Տոնախմբության մասնակիցները պարզել են Հալեպի նահատակների և Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պատկերները:
Տոնակատարության ընթացքում ելույթով հանդես եկած՝ երկրի տեղեկատվության հարցերով նախարար Մուհամմեդ Ռամեզ Թարճմանն ասել է. «Յուրաքանչյուր պարկեշտ քաղաքացու իրավունքն է հպարտ զգալ այս հաղթանակով»:
Իր հերթին ելույթով է հանդես եկել նաև Հալեպի նահանգապետ Հուսեյն Տիապը: «Հալեպի հաղթանակը անկյունադարձային է եղել ահաբեկչության դեմ Սիրիայի մղած պայքարում՝ ի հայտ բերելով սիրիական բանակի և նրա դաշնակից ուժերի զինվորական կարողությունը»,- ասել է նա:



