|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արցախը ողջունում է ցանկացած ժողովրդի ինքնորոշումը և հույս ունի, որ Կատալոնիայի շուրջ ստեղծված իրավիճակը խաղաղ լուծում կունենա: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Մենք ողջունում են ցանկացած ժողովրդի ինքնորոշումը, սակայն կարծում ենք, որ ամեն ինչ պետք խաղաղ ճանապահով արվի: Մենք դեմ ենք արյունահեղությանը, քանի որ ինքներս ենք անցել դրա միջով և գիտենք`ինչ է դա: Սակայն այն, որ ցանկացած ժողովուրդ ինքնորոշման իրավունք ունի և պետք է օգտվի դրանից, եթե ցանկանում է, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքն է»,- նշել է Բաբայանը:
Նրա խոսքով` ստեղծված իրավիճակից կարող է երեք ելք լինել`Մադրիդը կճանաչի Կատալոնիայի ժողովրդի կամաարտահայտումը, կաշխատի ուժային ճանապարհով թույլ չտալ դա, իսպանական պետությունը կվերածվի դաշնության կամ կոնֆեդերացիայի: «Կատալոնիան և Իսպանիայն շատ ընդհանուր բան ունեն` լեզուն, մշակույթը, պատմությունը: Սա Ադրբեջանի ու Արցախի դեպքը չէ: Ամեն դեպքում` ուժային գործողությունները կհանգեցնեն անկանխատեսելի հետևանքների»,- ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը:
Բաբայանը հավելել է, որ Արցախում, ինչպես ամբողջ աշխարհում, ուշադիր հետևում են Կատալոնիայում ստեղծված իրավիճակին: