|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սեպտեմբերի 10-ին, ժամը 04:25-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, մեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 12-րդ կմ-ին «Ford Tranzit» մակնիշի 34 LA 684 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1975 թ. ծնված Ժ. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ժ. Խ.-ը հոսպիտալացվել է Տավուշի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: