|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վերջերս թուրքական բանտից փախուստի դիմած պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան Սևան Նիշանյանը մեկնաբանություն է տվել ԱՄՆ-ում լույս տեսնող հայկական The Armenian Weekly շաբաթաթերթի թղթակից Գուլիսոր Աքքումին:
Հիշեցնենք, որ Նիշանյանին ձերբակալել և դատապարտել էին իր սեփական այգում «անօրինական» շինարարություն իրականացնելու համար: Նիշանյանը պարբերաբար քննադատում էր թուրքական իշխանություններին` բացահայտ խոսելով Հայոց ցեղասպանության մասին:
Նիշանյանը նշել է, որ Էրդողանի ռեժիմի օրերը հաշված են:
«Ցավում եմ, որ որոշ ժամանակով հեռու կլինեմ իմ գյուղից և տանից: Բայց չեմ կարծում, որ Թուրքիայում այս քաղաքական խելագարությունը երկար ժամանակ կշարունակվի: Էրդողանի ռեժիմը կգնա, և մենք կվերադառնանք»,-թերթի հետ զրուցում ասել է Նիշանյանը: