|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Պոլսահայ հայտնի լեզվաբան Սևան Նիշանյանը Թուրքիայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու է առաջադրվել:
«Ակօս»-ի հետ զրույցում կուսակցության փոխքարտուղար Թարըք Բայհանը հայտնել է, որ Նիշանյանը շեշտը դնելու է Թուրքիայում խոսքի ազատության վրա: Նրա խոսքով՝ Նիշանյանը Թուրքիայի ճարտարապետական, մշակութային և լեզվական բնագավառներում այնքան ներդրում է արել, որն անգամ 100 տարում չի արել Թուրքիայի լեզվի կենտրոնը:
Հիշեցնենք, որ Նիշանյանը գտնվում է բանտում եւ ազատազրկման է դատապարտվել 11 տարով՝ «ապօրինի շինություններ կառուցելու» և «կնիք կեղծելու» մեղադրանքով: