|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Պոլսահայ մտավորական, գրող, լեզվաբան Սևան Նիշանյանը երեկ` մայիսի 16-ին, հայկական անձնագիր է ստացել: Այս մասին Նիշանյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջից:
Նա անձնագիրը ստացել է Հունաստանում Հայաստանի դեսպանատանը` դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի կողմից:
«Հայաստանի Հանրապետութեան անցագիրս այսօր Աթենքի դեսպանատան մէջ կազմակերպուած համեստ արարողութեամբ մը, յարգելի Դեսպան Պարոն Ֆադէյ Չարչօղլյանէն ստացայ: Անգամ մը եւս հպարտութիւնը զգացի մաս կազմելուս աշխատասէր եւ խաղաղասէր ազգի մը՝ որ պատմութեան ընթացքին կանգուն մնացած է լոկ իր աշխատանքին շնորհիւ»,- գրել է Նիշանյանը:
Նա Հունաստան էր փախել թուրքական բանտից 2017 թ.: Փախուստից հետո թվիթերյան էջում գրել էր. «Թռչունը թռավ. Տարոսը մնացած բոլոր 80 միլիոնին»:
Նիշանյանի նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել այն բանից հետո, երբ նա քննադատել էր Մուհամմադ մարգարեին, սակայն ձերբակալվել էր պետական շինության մեջ ապօրինի շինարարություն կատարելու մեղադրանքով:
Նիշանյանը նաև հեղինակել է «Սխալ հանրապետություն» (Yanlış Cumhuriyet) գիրքը, որում քննադատում էլ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման առասպելները: