կարևոր
400 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-27 19:23
Հասարակություն

Եթե բանակցությունները բխեն Իրանի շահերից, կվերադառնանք սեղանի շուրջ․ Իրանի դեսպան

Եթե բանակցությունները բխեն Իրանի շահերից, կվերադառնանք սեղանի շուրջ․ Իրանի դեսպան

«Վերջին մի քանի օրերին Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև հանդիպումներ չեն կայացել»,- մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Մենք այս ընթացքում որևէ բանակցություն չենք վարել Միացյալ Նահանգների հետ։ Բանակցություններ սկսելու հարցի վերաբերյալ նոր պայմանավորվածություններ նույնպես չկան։ Այժմ մենք ուսումնասիրում ենք, թե արդյոք մեր շահերից է բխում բանակցություններ վարելը, թե ոչ։ Մենք փաստացիորեն բանակցություններ էինք վարում, երբ այս ամենը  տեղի ունեցավ», - նշեց նա։ Դեսպանն ընդգծեց, որ բանակցություններն իրականում երկու անգամ խափանվել են։

«Առաջին անգամ՝ Իսրայելի ռեժիմի հարձակման պատճառով, երկրորդ անգամ՝ եվրոպացիների հետ բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի հարվածների պատճառով։ Հիմա հաջորդ հարցն է՝ որ բանակցային սեղանի շուրջ պետք է հավաքվենք։ Մենք պետք է վերադառնանք այն բանակցային սեղանին, որի շուրջ ոչ ոք չի կարող խաթարել բանակցությունները։ Բնականաբար, բանակցությունները չեն նշանակում համաձայնություն կամ համաձայնությունների հասնել։ Սակայն, մեզ համար բանակցությունների ճանապարհը փակ չէ։ «Մենք պարզապես պետք է հասկանանք, թե արդյոք այս կամ այլ բանակցությունները համապատասխանում են մեր ժողովրդի և պետության շահերին», - ասաց նա՝ հավելելով, որ Իրանն այժմ ուսումնասիրում է այս հարցը։