|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հուլիսի 19-ին, ժամը 16:16-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶ-2410» մակնիշի 03 LՕ 451 պետհամարանիշով (վարորդ՝ 1961 թ. ծնված Ա. Ե.) և «T-25» տրակտոր մակնիշի առանց պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Խ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա. Ե.-ը, ուղևորներ՝ 1988 թ. ծնված Կ. Գ.-ը, 1984 թ. ծնված Գ. Խ.-ը և 1954 թ. ծնված Ա. Խ.-ը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղի ուժերով տեղափոխվել Աշտարակի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: