|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Փետրվարի 6-ին` ժամը 22.46-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհին հարակից ոռոգման ջրանցքն ընկել է ավտոմեքենա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը՝ վարորդ, 1971 թ. ծնված Սլավիկ Տոնոյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն, իսկ ուղևոր, 1975 թ. ծնված Ռուզաննա Հովհաննիսյանը` Արտաշատի բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2109» մակնիշի 34ՕT766 պ/հ ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: