|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այս գիշեր Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի Կարբի գյուղի հատվածում Volkswagen Golf մակնիշի 19 ՕՕ 913 պետհամարանիշով ավտոմեքենան ընկել է Արզնի-Շամիրամ ջրանցքը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` Կարբի գյուղի բնակիչները ավտոմեքենայից դուրս են բերել 2 տղամարդու, 1 կնոջ և Երևանի Դիմիտրովի փողոցի 87 շենքի 3-րդ բնակարանի բնակիչ, 21-ամյա Արթուր Սաֆարյանի դին:
Փրկարարները կռունկի միջոցով ջրանցքից հանել են ավտոմեքենան, որի մեջ եղել է 20-22 տարեկան, անձը չպարզված աղջկա դի: