|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փետրվարի 17-ին, ժամը 07.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. մարդատարը բախվել է աղբատար ավտոմեքենային, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Լենինգրադյան փողոցի թիվ 50 շենքի մոտակայքում դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԶԻԼ» մակնիշի 273 ՍՏ 65 և «Սամանդ» մակնիշի 34 DT 854 պետհամարանիշերով ավտոմեքենաները. հրդեհի նշաններ չի հայտնաբերվել:
«Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ե.-ը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը: