|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Տեղեկացրել ենք, որ ԱՄՆ-ն երեկ թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային:
Թուրքական մամուլը լայնորեն արձագանքել է միջադեպին՝ հերթական անգամ մեղադրելով Սիրիայի նախագահ Ասադին:
«Եվ ԱՄՆ-ն հարվածեց Սիրիային» վերնագրված հոդվածում թուրքական Sozcu կայքը հիշեցրել է նաև երեք օր առաջ շրջանառվող լուրերը, թե իբր Սիրիայի կառավարությունը քիմիական զենք է կիրառել, որի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ, այդ թվում՝ երեխաներ:
Միջանկյալ նշենք, որ Սիրիան պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունները՝ շեշտելով, որ Սիրիան քիմիական զենք չունի և նման բան չի կարող անել սեփական ժողովրդի նկատմամբ:
Թուրքական կայքերը նաև առանձնահատուկ կերպով շեշտել են, որ միջադեպին առաջինն արձագանքել է ՌԴ-ն: