|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Ժամեր առաջ ՀՀ ԱԺ-ում ավարտվեցին երկրի 4-րդ նախագահի ընտրությունները: Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ 4-րդ նախագահ:
Թուրքական լրատվամիջոցներն արդեն արձագանքել են ՀՀ նախագահի ընտրությանը՝ մանրամասն ներկայացնելով համակարգի փոփոխության ընթացքը:
«Արմեն Սարգսյանը նախագահ է ընտրվել ձայների` 90 կողմ 10 դեմ հարաբերակցությամբ»,- «Հայտնի է ՀՀ նոր նախագահի անունը» վերնագրված նյութում նշել է թուրքական T24-ը:
Ընտրությանը անդրադարձել է նաև Bianet-ը: Վկայակոչելով հայկական լրատվամիջոցներ՝ կայքը նշել է, որ չի բացառվում՝ Հայաստանի` արդեն նախորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է դառնալ երկրի վարչապետ: «Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը Արմեն Սարգսյանին կհանձնի ապրիլի 9-ին»,- հավելել է կայքը: