|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքական ԶԼՄ-ներn ակտիվ արձագանքել են Հայաստանի ներքաղաքական զարգացումներին` հաղորդելով, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը դարձել է ՀՀ վարչապետ:
«Հայաստանում ընդդիմության ղեկավարը դարձավ վարչապետ» վերնագրված հոդվածում քրդամետ Demokrathaber-ը տեղեկացրել է, որ Փաշինյանը երկար պայքարից հետո` այսօր, խորհրդարանում քվեարկության արդյունքում դարձել է վարչապետ:
Թուրքական Post-ն իր հերթին արձագանքել է իրադարձությանը: «Հայաստանի նոր վարչապետ է ընտրվել փողոցային ցույցերի ղեկավար Նիկոլ Փաշինյանը». վերնագրել է թերթը` հիշեցնելով, որ Փաշինյանը մշտապես հանդես է եկել հակաիշխանական ելույթներով:
NTV-ն իր հերթին է հիշեցրել, որ Փաշինյանը իշխանություններին մեղադրել էր երկիրը վատ կառավարելու և տնտեսությանը վնաս հասցնելու մեջ: Կայքը միաժամանակ նշել է, որ չի բացառվում`ր կառավարության ձևավորումից հետո անմիջապես լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: