|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
2017 թվականի մարտի 3-ին տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի հերթական նիստը:
Նիստին մասնակցել է նաև Պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանը: Քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների հիման վրա ամփոփված խնդիրները և դրանց լուծման ուղղությունները:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է զինվորական հաշվառման գործընթացում իրավական կարգավորման, զորակոչի ընթացքում զինապարտների իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդիրներին և նախազորակոչային, զորակոչային տարիքի հասած զինապարտ քաղաքացիների հոգեբանական պատրաստության հետ կապված հարցերին: Խորհրդի անդամների կողմից առաջարկություններ են ներկայացվել զորակոչիկներին տրվող ծանուցագրերի ձևի, զորակոչի ընթացքում բժշկական հանձնաժողովների գործունեության թափանցիկության, հանրակրթական դպրոցներում նախազորակոչիկների հոգեբանական պատրաստության, զինապարտ քաղաքացիների անձնական գործերի, զինապարտի կցագրման վկայականի և զինվորական գրքույկի ձևերի ու դրանք լրացնելու կարգի մասին:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև զինծառայողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ այլ հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ