|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի ՄԻՊ գրասենյակը տեղեկացնում է`Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր ընդունել է ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և ՀՀ արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արմեն Գալստյանին:
Հանդիպմանը քննարկվել են ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր, որոնք վերաբերում են Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանությանը և այդ հարցում առկա միջազգային մեխանիզմներին: Երկուստեք կարևորվել է Արցախում ՄԻԵԴ չափորոշիչներին համապատասխան իրավական համակարգ ունենալու կարևորությունը: Կողմերը պայմանավորվել են այդ ուղղությամբ փոխգործակցության խորացման կոնկրետ քայլերի շուրջ: