|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 28-ին «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանի եւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանի հետ քննարկել են փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։
ՄԻՊ-ից հայտնում են, որ Պաշտպանը նշել է, որ փախստականների իրավունքների պաշտպանության հարցն իր աշխատանքի առաջնահերթություններից է: Ոլորտի խնդիրների լուծման տեսանկյունից ընդգծվել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարեւորությունը։
Այս տեսանկյունից Արման Թաթոյանը ողջունել է Հայ փախստականների հարթակի ստեղծման գաղափարը եւ նպատակները։
Ձեռք են բերվել մի շարք հարցերով համագործակցության պայմանավորվածություններ։