|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բելառուսի Սահմանադրական դատարանը փետրվարի 7-ին կքննի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելու մասին որոշման օրինականությունը. հայտնում է РИА Новости-ն:
Հունվարին Բելառուսի գլխավոր դատախազությունը Լապշինին, ով ադրբեջանական «սև ցուցակում» է ԼՂՀ այցելության համար, որոշել էր հանձնել Ադրբեջանին: Մինսկի քաղաքային դատարանն այդ որոշումը թողել էր ուժի մեջ: Բլոգերի փաստաբանները որոշումը բողոքարկել էին Գերագույն դատարանում:
Ի դեպ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը որևէ հիմք չունի Լապշինին Ադրբեջանին չհանձնելու համար: