|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ամբաստանյալի կողմից դատական նիստերի դահլիճում մեղադրանքը պաշտպանող դատախազի ուղղությամբ ջրով լի պոլիմերային շիշը նետելու, դատախազին հայհոյելու և սպանության սպառնալիքներ հնչեցնելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործը գտնվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթում:
Նշենք, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը երեկ է հաստատել մեղադրական եզրակացությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 3-րդ մասով: Մեղադրյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել։
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել հուլիսի 12-ին: Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացքող' խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեջ մեղադրվող 9 անձանց գործով նիստի ընթացքում ամբաստանյալ Արթուր Պետրոսյանը պլաստիկ շիշ էր նետել մեղադրող դատախազ Վիգեն Միլիտոնյանի ուղղությամբ, հայհոյել նրան: Պատճառը մեղադրական ճառն էր, ըստ որի` դատախազն ամբաստանյալ Արթուր Պետրոսյանի համար պահանջել էր 15, իսկ նրա կնոջ' Ալլա Մախովայի համար` 10 տարվա ազատազրկում:
Միջադեպի տեսանյութը կարող եք դիտել` այստեղ: