|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլլարի Քլինթոնի եւ Դոնալդ Թրամփի նկարներով, ի թիվս շատ ապրանքների՝ մեծ վարկանիշ ունեն նաեւ զուգարանի թղթերը:
The New York Post-ը պարզել է, որ Քլինթոնի պատկերով հիգիենայի այդ միջոցը վաճառքի քանակով առաջ է անցնում Թրամփի պատկերով նմանատիպ թղթին։
Ինչ վերաբերվում է մյուս ապրանքներին, օրինակ՝ Հելլոունի դիմակներին, վերնաշապիկներին, ապա դրանք ավելի լավ են վաճառվել, քան հակառակորդի նմանատիպ ատրիբուտները։
Տեղեկացնենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին։ Ըստ անցկացրած վերջին հարցումների, Քլինթոնի օգտին կքվեարկի ընտրողների 44 տոկոսը, իսկ Թրամփի՝ 40-ը։