|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Միացյալ Նահանգներ. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:
Մայիսի 19-ին Վաշինգտոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Այցի ընթացքում արտգործնախարարը ելույթ կունենա «Բրուքինգս» քաղաքագիտական կենտրոնում:
Նախատեսված է նաեւ ԱԳ նախարարի հանդիպումները ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Մայիսի 20-ին Հայաստանի արտգործնախարարը Նյու Յորքում կմասնակցի Շառլ Ազնավուրի մեծարման երեկոյին: