|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանը փոխանցվող նախագահությունը հանձնեց Բուլղարիային:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց լրագրողների որոշ հարցերի, մասնավորապես` հանդիպելո՞ւ է Թուրքիայի արտգործնախարարի հետ եւ ի՞նչ հարցեր է քննարկելու:
Նալբանդյանը նշեց, որ, այոշ, հանդիպելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության բոլոր արտգործնախարարների հետ, այդ թվում` նաեւ Դավութօղլուին, իսկ թե ինչ հարցեր կքննարկվեն, կներկայացվի հանդիպումից հետո:
Լրագրողների դիտարկմանը, որ Թուրքիան ամեն անգամ փորձում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կապել հայ-թուրքական հարաբերությունների հետ, Նալբանդյանը պատասխանեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր են միայն առանց նախապայմանների: