|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի գրադարանի կայքում հրապարակվել է նրա և ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի զրույցի վերծանումը, որը վերաբերվում է ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինին. հայտնում է Интерфакс-ը:
Այսպես` 1999 թվականի սեպտեմբերի 8-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ելցինը պատմել է Քլինթոնին, որ վերջապես որոշել է, թե ով կդառնա իր իրավահաջորդը և ասել, որ դա Պուտինն է:
Ելցինը պատմել է, որ ուսումնասիրել է նրա կենսագրությունը, հետաքրքրությունները, ծանոթների շրջապատը և այլն:
«Ես պարզեցի, որ նա վստահելի մարդ է, ուժեղ և շփվող: Նա հեշտությամբ կարող է լավ հարաբերություններ հաստատել գործընկերների հետ»,-մասնավորապես ասել է Ելցինը: