|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահի թեկնածուների համար անհրաժեշտ է տարիքային վերին շեմ սահմանել, որից հետո նրանք չեն կարող ընտրվել։ Այս մասին X-ի իր էջում գրել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։
«Այո, պետք է լինի առավելագույն տարիքը»,-գրել է նա իր միկրոբլոգում՝ մեկնաբանելով օգտատերերից մեկի գրառումը, որը հարց է տվել, թե ի՞նչու չկա տարիքային վերին շեմ Սպիտակ տան ղեկավարի համար:
ԱՄՆ Սահմանադրությունը սահմանում է նախագահի պաշտոնը ստանձնելու միայն ստորին տարիքային շեմը՝ 35 տարեկան, վերին շեմ սահմանված չէ։