|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ այդպիսով առաջ անցնելով Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից. գրում է Bloomberg-ը՝ նշելով, որ, փորձագետների գնահատականներով, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադրի կարողությունն օգոստոսի 31-ին գերազանցել է 111,3 մլրդ դոլարն այն դեպքում, երբ Ցուկերբերգի կարողությունը կազմում է 110,5 մլրդ դոլար։
Այս պահի դրությամբ երկրորդ հորիզոնականում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է՝ 125 մլրդ կարողությամբ, իսկ առաջին հորիզոնականում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեյզոսն է՝ 200 մլրդ դոլար կարողությամբ։
Մասկի կարողության աճի հիմնական գործոնը Tesla-ի բաժնետոմսերի կտրուկ բարձրացումն է. տարեսկզբից դրանց արժեքը բարձրացել է 475%-ով՝ հարստացնելով Մասկին 76 մլրդ դոլարով։