|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
2017 թվականի ամառը կրկին հագեցած է լինելու հայկական բասկետբոլի համար: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել Եվրոպայի տարիքային 4 առաջնություններին մասնակցելու համար: Այս մասին տեղեկացնում է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
2017 թվականի ամռանը Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում հանդես կգա տղամարդկանց Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը:
Տղամարդկանց Հայաստանի մինչև 18 տարեկանների ընտրանին ելույթ կունենա C դիվիզիոնում:
Կանանց Հայաստանի մինչև 16 և 18 տարեկանների հավաքականները ելույթ կունենան C դիվիզիոնի առաջնություններում:
Եվրոպայի առաջնությունների վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: