|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դեկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի /գեղարվեստական ղեկավար` Սերգեյ Սմբատյան/ տարեվերջյան համերգը: Ողջ համերգի ընթացքում հնչելու են արգենտինյան ռիթմեր՝ Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները։
Երեկոն հագեցած է լինելու տանգոյի կենսախինդ մեղեդիներով եւ ռիթմերով: Երիտասարդական նվագախմբի հետ, որպես մենակատարներ, հանդես կգան հայ հանդիսատեսի կողմից շատ սիրված` աշխարհահռչակ իտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին եւ ֆլեյտահար Սառա Ռուլին։
Պիետրոդարկին լրագրողների հետ զրույցում նշեց, որ համերգին հանդես է գալու նոր ծրագրով, կլինեն նաեւ պրեմիերաներ:
«Ծրագիրը կազմել ենք` հատուկ հայաստանյան համերգին ներկայացնելու համար: Ցավոք, այս անգամ հայկական երաժշտություն չեմ կարող կատարել, սակայն խոստանում եմ հաջորդ այցիս ժամանակ կատարել հայ կոմպոզիտոր Կարեն Անանյանի կոնցերտը՝ բանդոնեոնի եւ ֆլեյտայի համար»,- ասաց երաժիշտը` հավելելով, որ պատրաստվում է Սուրբ Ծնունդը նշել Հայաստանում: