|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կառավարության նիստում հաստատվեցին քաղաքաշինության պետական կոմիտե և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությանը կից զբոսաշրջության պետական կոմիտե ստեղծելու մասին որոշման նախագծերը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով` երկու որոշումն էլ պետք է լուծվի նախագահի հրամանագրով, իրենք ուղղակի ներկայացնում են քննարկումների արդյունքները: Նա հավելեց, որ, սահմանադրական փոփոխությունների համաձայն, կառավարությանն առընթեր մարմիններ այլևս չեն լինի, կլինեն միայն կառավարությանը ենթակա մարմիններ։
Դավիթ Հարությունյանի խոսքով` անցումային փուլում կոմիտեներին տրվում են ճյուղային քաղաքականության մշակման իրավասություններ, բայց ոչ` որոշումներ կայացնելու: Ապագայում բոլոր գերատեսչությունները կենթարկվեն կա\'մ վարչապետին, կա\'մ նախարարություններին: