|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր` կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին` կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ:
Հաշվի առնելով ներկայիս շրջանում կենդանիների հնարավոր վարակների և հիվանդությունների ռիսկայնությունը, դրանից ելնելով` գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում կենդանիների բուժկանխարգելիչ միջոցառումների և կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ պետական օժանդակության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, ՀՀ գյուղատնտեսության և տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարվեց 2-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ սույն թվականի մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության համայնքներում անասնաբույժի հաստիքներ սահմանելու և արյունառման, պատվաստումների աշխատանքներ իրականացնող շարժական խմբեր ստեղծելու վերաբերյալ:
«Լուծումը նույնն է` եկեք բազիսային համակարգ ստեղծենք, ինչպես վակցինացիան տվեցինք կառավարման, հետո մտածում ենք ոնց ենք դա կազմակերպելու»,- ասաց Կարեն Կարապետյանը: