|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սեւանի ափերին առաջիկա տարիներին կստեղծվեն 65 հանրային նոր լողափեր. Սեւան այցի ժամանակ հայտարարել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` հավելելով, որ հանրային լողափերի ստեղծումը կիրականացվի ըստ կառավարության հաստատած նախագծի:
2012 թվականին հանրային երրորդ լողափը կբացվի Լճաշեն գյուղի հարակից մասում:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Սեւան քաղաքի մերձակայքում արդեն գործող 2 հանրային լողափեր այս ամռանն այցելել է 100-110 հազարմարդ: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը նշել է, որ այս տարի լուրջ աշխատանքներ են կատարվել լճի ափամերձ տարածքները մաքուր պահելու համար, որը եւ, ըստ մարզպետի հաջողվել է: «Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա Սեւանն այս տարի անհամեմատ մաքուր է»,- ասել է մարզպետը: