|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Հալեպի Սուլեյմանիե թաղամասի ուղղությամբ զինյալ ահաբեկիչների արձակած ինքնաշեն հրթիռի պայթյունից հայուհի է զոհվել:
Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, զոհված հայուհին 1980 թվականին ծնված Բեթի Ներսեսյանն է:
«Արևելք» -ի տվյալներով, շարունակվել է նաև Նոր գյուղ հայաշատ թաղամասի հրթիռակոծությունը:
Այստեղ հրթիռի պայթյունից վիրավորվել են 34-ամյա Քաթրին Խաչոյանը, 62-ամյա Կարապետ Խաչոյանը և 33-ամյա Նորա Սարգիսը: