|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների սառեցման մեղավորը երրորդ ուժեր են. Բաքվում РИА Новости-ի թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել Թուրքիայի ԵՄ հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը:
«Թուրքիան և Ռուսաստանը հին հարևաններ են, հին դաշնակիցներ: Բազմաթիվ բարդ ու նշանակալի հարցերում այդ երկրները հանդես են եկել նույն դիրքերից: Ցավոք, լինում է նաև այնպես, որ չհասկացվելը և երրորդ ուժերը վնաս են հասցնում հարաբերություններին: Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների սառեցման մեղավորը երրորդ ուժեր են: Ոչ ոք չի կարող վնասել թուրք և ռուս ժողովուրդների բարեկամությանը: Կարծում եմ` մոտ ժամանակներս մեր երկրների հարաբերություններում կսկսվի նոր փուլ»,- ասել է նա` հավելելով, որ թուրքական կողմն արդեն «կանաչ լույս» է վառել:
«Նման նախաձեռնություն սպասում ենք նաև ռուսական կողմից»,- ընդգծել է Բաղըշը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև լարվածություն սկսվեց, երբ Թուրքիայում խոցվեց Սիրիայում ծառայություն իրականացնող ռուսական Սու-24 ինքնաթիռը: