|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները տեսակամուրջի միջոցով մասնակցել են Թուրքիայի Մերսին նահանգում կառուցվող «Աքքույու» ատոմակայանի երրորդ էներգաբլոկի հիմնարկեքին:
Էրդողանի խոսքով, այս ատոմակայանը ռուս-թուրքական համագործակցության խորհրդանիշերից է, եւ Պուտինի հետ հաստատած սերտ երկխոսությունը, Թուրքիայի նախագահի պնդմամբ, կարեւոր դեր է խաղում ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլեւ տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում: Եւ այդ ռուս-թուրքական երկխոսության արդյունքները, Էրդողանի համոզմամբ, երեւացին շատ տեղերում: Թուրքիայի նախագահը թվարկել է՝ Լիբիայից Լեռնային Ղարաբաղ, Սիրիա:
Նշենք, որ «Աքքույուն» Թուրքիայում կառուցվող առաջին ատոմակայանն է: Շինարարությունն իրականացնում է ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը՝ 2010 թվականին ստորագրված ռուս-թուրքական միջկառավարական համաձայնագրի շրջանակում: Ընդհանուր առմամբ, ատոմակայանն ունենալու է չորս էներգաբլոկ: Նախագծի արժեքը 22 միլիարդ դոլար է: