|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ադրբեջանցի հայտնի գրող Աքրամ Այլիսլիին 3 տարվա ազատազրկում է սպառնում. հայտնում է haqqin.az-ը: Նա մեղադրվում է խուլիգանության մեջ` օդանավակայանում դիմադրություն է ցույց տվել իրավապահներին:
Հիշեցնենք, որ Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպի համար Ադրբեջանում դավաճան է համարվել, քանի որ գրքում նկարագրում է հայերի ջարդը Նախիջևանում և Բաքվում:
Գրողը ձերբակալվել է Բաքվի միջազգային օդանավակայանում: Նա ավագ որդու մեկնում էր Վենետիկ՝ գրքի փառատոնի մասնակցելու: Այլիսլիին հայտնել էին, որ նրան արգելված է լքել երկիրը:
Օրերս Այլիսլին բաց նամակով դիմել է Իլհամ Ալիևին` կոչ անելով դադարեցնել իր հանդեպ հետապնդումները: