|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանի Իսմայիլի շրջանի դատարանը սկսել է «Азербайджан сааты» ինտերնետային պարբերականի աշխատակից Էլչին Իսմայիլիի դեմ դատական գործի քննությունը. հայտնում է contact.az-ը:
Տեղեկության համաձայն՝ լրագրողը մեղադրվում է պատիվ ու արժանապատվություն վիրավորելու մեջ:
Դատական հայց լրագրողի դեմ ներկայացրել են երկու կանայք, որոնք նյութական փոխհատուցում են պահանջում Իսմայիլի շրջանի բնակիչներին սոցցանցերում վիրավորելու համար: Նրանք ցանկանում են, որ «Ազադլըգ» թերթում ներողություն հրապարակվի:
Սակայն լրագրողը պնդում է, որ որևէ կապ չունի սոցցանցերում բնակիչների մասին գրառումների հետ:
«Իմ հետապնդման իրական պատճառը շրջանի բնակիչների բողոքների մասին տեսանյութերն են, որտեղ խոսվում է նրանց խնդիրների մասին», - ասել է Էլչին Իսմայիլին: