|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայում ցանկանում են ցմահ ազատազրկել Սիլիվրիի բանտում գտնվող` հակաիշխանական Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին ու նույն թերթի՝ Անկարայում ներկայացուցիչ Էրդեմ Գյուլին:
Ըստ Demokrathaber-ի՝ լրագրողներից յուրաքանչյուրի նկատմամբ պահանջվել է մեկ ցմահ և 30 տարվա ազատազրկում: Նրանց դեմ բողոք ներկայացնողները նախագահ Ռ. Թ. Էրդողանն ու ազգային հետախուզության վարչության քարտուղարությունն են:
Ընդդիմադիր լրագրողները մեղադրվում են ահաբեկչական խմբավորումների հետ առնչություն ունենալու, ռազմական լրտեսություն իրականացնելու, գաղտնի նյութեր հրապարակելու մեջ:
Հիշեցնենք, որ Դյունդարի և Գյուլի ձերբակալությունը մեծ արձագանքի էր արժանացել: ԱՄՆ ԱԳՆ-ն անգամ այդ մասին իր անհանգստությունն էր հայտնել՝ նշելով, որ լուրջ մտահոգություններ ունեն Թուրքիայում խոսքի ազատության կապակցությամբ: