|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իրանի մարդու իրավունքների պաշտպանին՝ Նասրին Սոթուդեին ազատազրկել են 11 տարով:
Նրան նաև արգելել են երկրից դուրս գալ և աշխատել որպես իրավաբան քսան տարի:
Օմբուդսմենին ձերբակալել են սեպտեմբերին, ազգային անվտանգության դեմ գործելու մեղադրանքով:
Վերջինիս ամուսին՝ Ռեզա Խանդան ասում է, որ իր կինը մեղավոր է ճանաչվել ազգային անվտանգության դեմ գործելու և վարչակարգի դեմ քարոզչություն անելու համար:
Օմբուդսմենի դեմ մեղադրանքները հիմնականում հիմնված են օտարերկրյա լրատվամիջոցների հետ ունեցած հարցազրույցների վրա, որտեղ նա խոսում է իր պաշտպանյալների մասին, ում ազատազրկել էին 2009 թվականի նախագահական ընտրությունները վիճարկելու համար:
Նրա պաշտպանյալներն էին հիմնականում Իրանի ընդիմության ակտիվիստները և քաղաքական գործիչները:
«Սա ակնհայտ քաղաքական մեղադրանք է ուղղված Իրանի առաջատար օմբուդսմեններին անաշխատունակ դարձնելուն»: